HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵՄ ԱԳ նախարարները համաձայնեցրել են Նավալնիի մահվան պատճառով ՌԴ դեմ պատժամիջոցները

Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները համաձայնեցրել են այն մարդկանց և կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցները, որոնք, ԵՄ-ի կարծիքով, մասնակից են ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվանը: Այդ մասին Reuters գործակալության փոխանցմամբ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Բորելի խոսքով՝ պատժամիջոցները կսահմանվեն «մոտ 30 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են Նավալնիի սպանության համար»:

Նրանց անունները, ում դեմ պատժամիջոցներ կկիրառվեն, Բորելը չի նշել։

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին հայտնի դարձավ, որ Յամալ-Նենեցական ինքնավար օկրուգի N3 ուղղիչ գաղութում մահացել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին։ Նշվում էր, որ Նավալնին մահացել էր զբոսանքի ժամանակ առողջական վիճակի վատացումից հետո։ 

Նավալնիի համախոհները պնդում են, որ քաղաքական գործիչը սպանվել է։ Ռուսաստանի իշխանությունները չեն նշել քաղաքական գործչի մահվան պատճառը: Յուլիա Նավալնայան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել է ամուսնու սպանության մեջ:

Եվրամիությունից զատ պատժամիջոցներ են սահմանել նաև Մեծ Բրիտանիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Սահմանափակումները ներառում են ակտիվների սառեցում և այդ երկրներ մուտքի արգելք։

Լուսանկարը՝ AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter