HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ կառավարությունը ճշտում է Հայաստանում «Мир» քարտերի աշխատանքի դադարեցման վերաբերյալ տվյալները. Զախարովա

Հայաստանում «Мир» վճարային համակարգի քարտերի աշխատանքի դադարեցման մասին տվյալները հստակեցման կարիք ունեն, ՌԴ կառավարությունն այս պահին զբաղվում է դրանով: Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Դա լրացուցիչ հստակեցում է պահանջում, ինչով էլ այժմ զբաղվում է մեր գերատեսչությունը։ Պրոֆիլային գերատեսչությունը և, ընդհանուր առմամբ, կառավարությունը»,- հայտարարել է Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Հիշեցնենք, որ նախօրեին ռուսական rbc.ru-ն գրել էր, որ ռուսական «Мир» վճարային համակարգի քարտերը 2024 թվականի մարտի 30-ից կդադարեն գործել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS տերմինալներում՝ բացառությամբ «ՎՏԲ Հայաստան»-ի բանկոմատների։

«Մարտի 30-ից հաճախորդներն այլևս չեն կարողանա անկանխիկ վճարումներ կատարել POS տերմինալներով և կանխիկացնել հանրապետության այլ բանկերի բանկոմատներից։ Սա ոչ մի կերպ չի ազդի ՎՏԲ-Հայաստանի քարտերի աշխատանքի վրա»,- ասել էր ՎՏԲ Հայաստանի ներկայացուցիչը։ Նա հավելել էր, որ բանկը շարունակում է «Мир» քարտերի սպասարկումն ամբողջությամբ։

Ավելի ուշ, հայաստանյան բանկերը ևս սկսեցին հաստատել այս տեղեկությունը։ Հայկական բանկերից զատ, ղազախական որոշ բանկեր ևս հայտարարել են «Мир» քարտերի սպասարկման դադարեցման մասին։

Դադարեցման պատճառն ամենայն հավանականությամբ ամերիկյան պատժամիջոցների ցանկում հայտնվելուց խուսափելն է։ Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 23-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարեց «Мир» վճարային համակարգի օպերատորին պատժամիջոցների ցանկում ավելացնելու մասին։

Լուսանկարը՝ РИА Новости / Рамиль Ситдиков

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter