
ՃՏՊ-ների հետևանքով 7 մահ և 21 վիրավոր մեկ օրվա ընթացքում
Երեկ՝ մարտի 19-ին, ըստ ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունների, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային ինը պատահար, որոնց հետևանքով մեկ օրվա ընթացքում մահացել է 7, վիրավորվել` 21 մարդ:
Ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել: Ինը պատահարներց միայն երկուսի դեպքում չեն եղել տուժածներ։
Ինֆոգրաֆիկաներով ներկայացնում ենք նախորդ հինգ տարիների՝ 2019-2023թթ․ ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց հետևանքով մահացած և վիրավորված անձանց թիվը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել