HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Արևմուտքը մտահոգություններ ունի, որ Փարիզի օլիմպիական խաղերի ժամանակ կարող են ահաբեկչություններ լինել

Արևմտյան պաշտոնյաները մտահոգություններ ունեն, որ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք օլիմպիական խաղերի ժամանակ, Փարիզում կարող են ահաբեկչական հարձակումներ տեղի ունենալ։ Նման մտահոգության պատճառը մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունն է։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

«Ես մտահոգություններ ունեմ Փարիզի Օլիմպիադայի հետ կապված։ Այն հրաշալի թիրախ կդառնա ահաբեկիչների համար»,- հայտարարել է ՄԱԿ-ի նախկին աշխատակից և Ահաբեկչության դեմ պայքարի նախագծի (Counter Extremism Project) գործող խորհրդական Էդմունդ Ֆիթոն Բրաունը։ Ինչպես պնդում է պարբերականը, նման կարծիքի են նաև ահաբեկչական սպառնալիքների ուսումնասիրմամբ զբաղվող ամերիկացի և եվրոպացի մյուս մասնագետները:

Արևմտյան երկրներից մեկի հատուկ ծառայությունների անանուն աշխատակցի տեղեկատվության համաձայն, որի կարծիքը մեջբերում է NYT-ն, հիմնական գործոնները, որոնք կարող են հանգեցնել նոր ահաբեկչության, Եվրոպայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման քնած բջիջների գոյությունն է, Գազայի հատվածում շարունակվող հակամարտությունը և ռուսալեզու քաղաքացիների կողմից գրոհայիններին իբր աջակցությունը:

Նախօրեին Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը հայտարարել էր, որ Ֆրանսիայի իշխանությունները, Ազգային պաշտպանության խորհրդի խորհրդակցությունից հետո, երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացրել են մինչև ամենաբարձր մակարդակի։ Վերջինս հրավիրվել էր Ելիսեյան պալատում՝ Մերձմոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով:

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter