ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի պատասխանել «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ենթադրյալ ահաբեկիչների խոշտանգումների հետքերի մասին CNN-ի հարցին:
«Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահի աշխատակիցը ռուսական TACC գործակալությանը պատմել է, թե մարտի 22-ի ահաբեկչության ժամանակ քանի մարդու է հաջողվել տարհանել համերգասրահից։
Արևմտյան պաշտոնյաները մտահոգություններ ունեն, որ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք օլիմպիական խաղերի ժամանակ, Փարիզում կարող են ահաբեկչական հարձակումներ տեղի ունենալ:
Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել ժամանակավորապես առանց հիմնավոր պատճառների հրաժարվել Ռուսաստան այցելելուց։ Այդ հայտարարությունը տարածվել է մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։
Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ համաձայն պաշտոնական հաստատման՝ մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի:
Երևանում քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցում Մոսկվայի ահաբեկչության զոհերին։
Վեհափառ Հայրապետը հայցել է, որ Ամենողորմ Աստված երկնային օթևաններում հանգչեցնի զոհված քաղաքացիների հոգիները, Սուրբ Հոգով մխիթարի բոլոր սգավորներին և շուտափույթ ապաքինում պարգևի բոլոր տուժածներին։
Այս եթերը մեծ իրարանցում էր առաջացրել սոցիալական ցանցերի հայկական սեգմենտում, իսկ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունն իր բողոքի նոտան տարածել։
Պաշտոնական վերջին տվյալներով՝ մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 133-ի։ Այդ մասին հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն։