HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Ես անպատասխան կթողնեմ այդ հարցը». Պեսկովը չի մեկնաբանել ահաբեկչության մեջ կասկածյալներին խոշտանգելու հետքերի մասին հարցը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի պատասխանել «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ենթադրյալ ահաբեկիչների խոշտանգումների հետքերի մասին CNN-ի հարցին:

CNN-ի լրագրողը նշել էր, որ դատարանից հրապարակված տեսանյութում, որտեղ ընթանում էր կասկածյալների կալանավորման գործով նիստը, նկատելի էր, որ առնվազն նրանց դեմքին «առկա էին բռնի գործողությունների նշաններ»։ Նրանք ունեին կապտուկներ և այտուցված դեմք։ Բացի այս, սոցիալական ցանցերում առկա էին տեսանյութեր, որտեղ երևում էին դաժան կադրեր՝ ենթադրյալ ահաբեկիչների ձերբակալման ժամանակ, այդ թվում կադրերից մեկում երևում էր, թե ինչպես է ուժայինը կտրում ենթադրյալ ահաբեկիչների մեկի ականջը և փորձում մտցնել այն նրա բերանը։

«Ես այդ հարցն անպատասխան կթողնեմ»,- ասել էր Պեսկովը՝ անպատասխան թողնելով խոշտանգելու հետքերի մասին հարցը։ 

Նախօրեին Բասմանի շրջանային դատարանը երկու ամսով կալանավորել էր ահաբեկչության մեջ կասկածվող 4 մարդու։ Դատարանից հրապարակված լուսանկարներում և տեսանյութերում երևում էին, որ նրանք ծեծի են ենթարկվել։ Նրանցից մեկի դեմքին հարվածների հետքեր էին, մյուսի ականջը վիրակապված էր։ Հենց նրա ականջի մի մասն էին կտրել ձերբակալման ժամանակ։ Եվս մեկ կասկածյալ էլ դատարանի դահլիճ էր բերվել պատգարակով՝ կաթետերը միացված։ Տելեգրամյան ալիքներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ձերբակալության ժամանակ վնասվել էր վերջինիս աչքը։ Դատարանում նա նստած էր փակ աչքերով և տեղի ունեցողին որևէ կերպ չէր արձագանքում։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter