HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվան ճշտում և Բաքվի հետ քննարկում է Կիևին Ադրբեջանի կողմից զենքի ենթադրյալ մատակարարումը. Զախարովա

Ռուսաստանը մանրակրկիտ ստուգում և Ադրբեջանի հետ քննարկում է Կիևին իբր զենք մատակարարելու մասին լրատվամիջոցների հաղորդումները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կիևի ռեժիմին զենքի հնարավոր մատակարարումների մասին բոլոր տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են մեր պրոֆիլային ուժային գերատեսչությունների կողմից»,- հայտարարել է Զախարովան՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից Ուկրաինային զենքի հնարավոր մատակակարումների մասին հարցին։ 

«Այն ամենը, ինչ հայտնվում է հանրային տարածքում, և ոչ միայն, մեր կողմից առավել մանրակրկիտ քննարկվում է բոլոր երկրների հետ։ Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ մենք սերտ կապի մեջ ենք այդ հարցի շուրջ, այդ թվում նաև ադրբեջանական կողմի, ինչպես նաև մյուս բոլոր երկրների հետ, բնականաբար, բացի Արևմուտքի երկրներից, որոնք ոչ միայն բացահայտ հայտարարում են զենքի մատակարարումների մասին, այլև հպարտանում դրանով»,- շարունակել է նա։

Միևնույն ժամանակ, Զախարովան նշել է, որ Ադրբեջանը պաշտոնապես հերքել է Կիևին զենք մատակարարելու մասին լուրերը: Ռուսաստանի համար, Զախարովայի խոսքով, «զենքի մատակարարման թեման սկզբունքային է», քանի որ նման գործողությունները «սպառնալիք են Ռուսաստանի և նրա քաղաքացիների համար»:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ տելեգրամյան որոշ ալիքներում լուրեր էին տարածվել այն մասին, որ 2022-2023 թվականներին Պաշտպանական արդյունաբերության նախարարության գծով Ադրբեջանը մի քանի խմբաքանակով Ուկրաինա է ուղարկել 82մմ տրամաչափի շուրջ 25 հազար ականանետային արկ։

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը հերքել էր այդ լուրերը։ «Ի պատասխան Telegram սոցիալական ցանցի հայկական սեգմենտում Ադրբեջանի կողմից իբր Ուկրաինա ռազմական արտադրանք ուղարկելու մասին հրապարակումների հետ կապված հարցումներին, հայտնում ենք, որ այդ հաղորդագրությունները կեղծ են և ապատեղեկատվություն»,- ասված էր ադրբեջանական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ fest2024.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter