HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ-ն չի լսել որևէ հայտարարություն, որ Երևանը ցանկանում է խզել կապը Մոսկվայի հետ. Օվերչուկ

Երևանը ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել Մոսկվայի հետ կապերը խզելու մտադրության վերաբերյալ։ Այդ մասին Известия-ին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մենք չենք լսել, որ նրանք պլանավորում են խզել կապերը, որևէ պաշտոնական հայտարարություն այդ առնչությամբ չի եղել»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։

Օվերչուկը խոսել է նաև ԵԱՏՄ աշխատանքներին Հայաստանի մասնակցության մասին։ Ըստ նրա՝ «Հայաստանը հասկանում է, որ ուրիշ ոչ մի տեղ չի ստանա այն առավելությունները, որ տալիս է ԵԱՏՄ անդամակցությունը»։ 

«Այն առավելությունները, որ Հայաստանի տնտեսությանը տալիս է ԵԱՏՄ անդամակցությունը, այդ երկիրն այլ տեղ չի ստանա։ Երկրի ղեկավարությունը դա հասկանում է։ Այնտեղ մարդիկ խելացի են։ Այդ պատճառով մենք տեսնում ենք նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք նա անում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհուրդներում։ Սրանք միշտ էլ շատ ընդգծված աջակցության խոսքեր են ԵԱՏՄ տնտեսական օրակարգին։ Դա մենք տեսնում ենք»,- ընդգծել է Օվերչուկը։ 

Նա հիշեցրել է, որ 2024 թվականին Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ-ում, իսկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստերը վարում է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Մենք մշտապես կապի մեջ ենք բազմաթիվ հարցերի, այդ թվում՝ երկկողմ օրակարգի հարցերի շուրջ։ Հայ գործընկերների հետ ԵԱՏՄ-ում աշխատանքը շատ կառուցողական է»,- եզրափակել է ՌԴ փոխվարչապետը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում հանդես է գալիս Մոսկվայի հասցեին քննադատությամբ: Մասնավորապես, հայկական կողմը սառեցրել է Երևանի մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին, ինչպես նաև դադարեցրել 1992 թվականից ի վեր Մոսկվայի օդանավակայանում ռուս սահմանապահների տեղակայումը։

Լուսանկարը՝ Sputnik / Владислав Воднев

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter