HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը կարծում է, որ Իրանն առաջիկա ժամերին կարող է հարձակվել իր վրա

Առաջիկա ժամերին Իրանը կարող է հարվածել Իսրայելին։ Այդ մասին ապրիլի 4-ին հայտարարել է Israelinfo պորտալը՝ հղում անելով ԱՄՆ ԿՀՎ տվյալներին, ինչպես նաև ԱՄՆ գործող և նախկին պաշտոնատար անձանց։

Պորտալի տեղեկություններով՝ հարձակումը կիրականացվի ի պատասխան Սիրիայում իրանական հյուպատոսարանի ուղղությամբ իսրայելցի զինվորականների ավիահարվածին: ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ դրանով կարող է սրվել իրավիճակը։

Voxnews-ի տվյալներով՝ Թեհրանը պատրաստվում է հարյուրավոր անօդաչու սարքերով և հրթիռներով հարձակվել Իսրայելի տարածքի վրա։ Պարբերականը նշում է, որ Իսրայելի ռազմական ուժերը գտնվում են մարտական պատրաստության վիճակում, տարածաշրջանում GPS ազդանշանի խափանումներ են նկատվում:

Բացի այդ, Մերձավոր Արևելքում ծառայած, ԿՀՎ նախկին աշխատակից Ռալֆ Գոֆը Դամասկոսում իրանական հյուպատոսության վրա Իսրայելի հարձակումը անվանել է «աներևակայելի անխոհեմ արարք» և ենթադրել, որ Իրանի պատասխան գործողությունները կարող են ազդել նաև տարածաշրջանում ամերիկյան ռազմական ուժերի վրա:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Իսրայելը հարվածել էր Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքին, ինչի հետևանքով զոհվել էր 13 մարդ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու գեներալ։

Ինչպես հայտարարել էր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, Թեհրանն իրեն իրավունք է վերապահում «ագրեսորների» դեմ պատասխան գործողություններ ձեռնարկել։

Իր հերթին Սիրիայում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարը հավաստիացրել էր, որ Իրանը վճռական պատասխան կտա Դամասկոսում Իսրայելի գործողություններին: Նրա խոսքով՝ Իսրայելի իշխանությունները խախտում են միջազգային օրենքները։

Նույն օրը Իսրայելը հարվածներ էր հասցրել նաև Դամասկոսի արվարձաններին, ինչի հետևանքով տուժել էր երկու մարդ: BBC News-ի տվյալներով, որը վկայակոչում էր ամերիկացի երկու պաշտոնյայի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն Իրանին տեղեկացրել է  հարձակմանը Վաշինգտոնի չմասնակցելու մասին:

Լուսանկարը՝ West Asia News Agency-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter