HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իտալիան իրանական հարձակման պատճառով G7-ի առաջնորդների առցանց հանդիպում է հրավիրել

G7-ում նախագահող Իտալիան Իսրայելի վրա Իրանի հարձակման քննարկման նպատակով հրավիրել է միավորման առաջնորդների ոչ պաշտոնական առցանց հանդիպում։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Իտալական կառավարության հայտարարությամբ մեջ նշվում է, որ հանդիպումը կկայանա այսօր ցերեկը։ Ավելի վաղ, G7-ի առաջնորդների հանդիպման մասին հայտարարել էր նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Իտալիայի իշխանությունները դատապարտել են Իրանի գործողությունները և հավաստիացրել, որ աշխատում են հետագա սրումը թուլացնելու ուղղությամբ:

G7-ին անդամակցում են ԱՄՆ-ն, Կանադան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Ճապոնիան։ Այս երկրների արտաքին գործերի նախարարները կհանդիպեն ապրիլի 17-19-ը Իտալիայի Կապրի կղզում։

Իլյուստրացիան՝ Shutterstock-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter