
Մերձավոր Արևելքում լարվածության աճը լուրջ անհանգստության տեղիք է տալիս․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի մամուլի ծառայությունը X-ի միկրոբլոգում գրել է, որ Մերձավոր Արևելքում լարվածության աճը լուրջ անհանգստության տեղիք է տալիս։
«Մենք կոչ ենք անում առաջնահերթություն տալ երկխոսությանը։ Պետք է խուսափել հետագա առճակատումից»,- ասված է գրառման մեջ։
Հիշեցնենք՝ անցած գիշերը Մերձավոր Արևելքում խիստ լարված էր։ Իրանը օդային հարձակում էր սկսել Իսրայելի դեմ։ Հրեական պետությունը Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Հորդանանի օգնությամբ չեզոքացրել է Իսրայելի վրա Թեհրանի զանգվածային հարձակումը։ Այն տևել է շուրջ 5 ժամ։ «Հետք»-ը առցանց թարմացմամբ իր ընթերցողներին պատմում էր մերձավորարևելյան տարածաշրջանում դեպքերի սրընթաց զարգացման մասին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել