HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններին

Թեհրանը պարզել է Իսրայելի միջուկային կենտրոնների տեղակայման վայրը և պատրաստ է ոչնչացնել դրանք, եթե Հրեական պետությունը պատասխանի իսրայելական ռազմական օբյեկտների վրա վերջերս տեղի ունեցած իրանական հարձակմանը: Նման հայտարարություն է արել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջուկային պաշտպանության և անվտանգության ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ահմադ Հաքթալաբը:

«Սիոնիստական թշնամու (նկատի ունեն Իսրայելը-խմբ.) միջուկային կենտրոնների գտնվելու վայրը որոշված է, և մեր տրամադրության տակ կան անհրաժեշտ տեղեկություններ բոլոր թիրախների մասին։ Եվ որպես պատասխան նրանց ենթադրյալ գործողություններին, մենք պատրաստ ենք հզոր հրթիռներ արձակել՝ այդ թիրախները ոչնչացնելու համար»,- նրա խոսքերը մեջբերել է IRNA գործակալությունը։

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ի գիշերը Իրանն օդային հարձակում էր սկսել Իսրայելի տարածքի ուղղությամբ։ Թեհրանը տասնյակ անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև՝ թևավոր և բալիստիկ հրթիռներ էր արձակել: Անօդաչու թռչող սարքերի մի մասը խոցվել էր Իսրայելի տարածքից դուրս՝ ամերիկյան ուժերի և նրա դաշնակիցների կողմից: Հրթիռների ու անօդաչուների խոցմանը մասնակցել էին նաև Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Հորդանանը, Սաուդյան Արաբիան։ Հարձակման հետևանքով Իսրայելը գրեթե չէր տուժել։ Մասնակի վնասվել էր Նեգև անապատում գտնվող իսրայելական ռազմաբազաներից մեկը։

Լուսանկարը՝ Planet Labs-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter