
Բնակիչները փակել են Կիրանց-Ոսկեպար ճանապարհը
Ապրիլի 22-ի ժամը 13:30-ի դրությամբ քաղաքացիները շարունակում են փակ պահել Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար ճանապարհը:
Բողոքի ակցիաներն այստեղ սկսվեցին ապրիլի 19-ին, երբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանազատման աշխատանքները սկսելու մասին։ Ըստ հայտարարության՝ տեղի է ունենալու սահմանի ճշտում Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի հատվածներում։ Այս հայտարարությունը հարուցեց տեղի բնակիչների դժգոհությունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել