
Կիրանց-Ոսկեպար ճանապարհն այս գիշեր եւս փակ է եղել
Տավուշում Հայաստան-Ադրբեջան սահմանազատման՝ կառավարության որոշումից դժգոհ քաղաքացիներն այս գիշեր ևս փակ են պահել Կիրանց-Ոսկեպար ճանապարհը: Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ ապրիլի 22-ի հանդիպումից հետո գիշերը հանդիպել է բնակիչների հետ և մանրամասներ ներկայացրել:
Ցուցարարների հիմնական մտահոգությունը անվստահությունն է Ադրբեջանի նկատմամբ, քանի որ, ըստ բնակիչների, վերադարձվող տարածքների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո սահմանն անցնելու է Կիրանց գյուղի և հիմնական ճանապարհի հարևանությամբ:
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը խնդրեց բնակիչներին հանգստություն պահպանել, քանի որ ամենածանր ժամերը հիմա են, քաղաքացիներն էլ իրենց աջակցությունը հայտնեցին նրան:
Լուսանկարը՝ «Հետք»-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել