
Նաիրա Հովսեփյանն ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից։ Այս մասին հայտնում է Դատական դեպարտամենտը։
Նաիրա Հովսեփյանը կշարունակի պաշտոնավարել որպես Վճռաբեկ դատարանի դատավոր։
Հիշեցնենք, որ նա ԲԴԽ անդամ ընտրվեց 2022-ի հուլիսին, երբ Բարձրագույն դատական խորհրդում դատավոր անդամի թափուր հաստիք առաջացավ, քանի որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվել էին:
Լուսանկարը՝ ԲԴԽ-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել