
Երթը դեպի Հանրապետության հրապարակ մեկնարկեց
Այսօր` ժամը 17։40-ին, Մատենադարանի մոտից մեկնարկեց երիտասարդների մասնակցությամբ քայլերթը։ Նրանք Աբովյան փողոցով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարարակ, որտեղ ժամը 18։30-ին նախատեսված է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։ Հիշեցնենք, որ արդեն 4-րդ օրն է` Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Երևանում տեղի են ունենում անհնազանդության ակցիաներ։ «Այսօր շատ կարևոր հանրահավաք է տեղի ունենալու, շատ կարևոր ուղերձներ են հնչելու»-, հայտարարել է Բագրատ Սրբազանը։
Մեկնարկեց երիտասարդակսն երթը դեպի Հանրապետության հրապարակ:Մեկնարկեց երիտասարդակսն երթը դեպի Հանրապետության հրապարակ:
Posted by Հետք on Sunday, May 12, 2024
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել