«Մարդիկ հիմար չեն, քանի դեռ ստում եք, չեք հաջողելու». Սուրեն Գրիգորյանը՝ «Տավուշը հանուն հայրենքի» շարժման մասին
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Երևանի ավագանու հերթական նիստում անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենքի» շարժմանը, հայտարարեց, որ շարժումը երկու խնդիր ունի։
Առաջինը բովանդակության բացակայությունն է. «Ի տարբերություն գործող իշխանության, որի դիրքորոշման հետ կարելի է համաձայն չլինել, կարելի է լինել, հարցեր ունենալ, բայց մի բան անվիճելի է. կա դիրքորոշում, այդ դիրքորշումը գոյություն ունի, դուք չունեք դիրքորոշում, ունեք լոզունգներ, կենացներ, ականջահաճո հայտարարություններ։ Ուզում եմ հասկանալ, երբ ուզում եք իշխանություն ստանձնել, լավ, պատկերացնենք՝ ինչ-որ հրաշքով ստանձնեցիք, և բանակցություններ են, ձեզ հարցնում են՝ ո՞րն է ձեր դիրքորոշումն այս կամ այն հարցով, տենց նայելու եք մարդկանց դեմքին ու ասեք. «Հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված», լուրջ տե՞նց եք պատկերցանում, ու ինչ-որ մեկը ձեզ էդ պահին ադեկվա՞տ է ընդունելու»,- ասաց նա։
Ըստ Գրիգորյանի՝ բովանդակության բացակայությունը բացառում է որևիցե պրոցեսի հաջողություն։
«Մարդիկ կարող են մեզնից անվերջ գոհ լինել, անվերջ դժգոհ լինել, բայց մինչև դիրքորոշում չհնչի, հաջողելու շանս դուք չունեք։ Եթե ձեր իրական դիրքորոշումը հնչեցնեք, նույնպես հաջողելու շանս չունեք։ Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ եք էդ պայմաններում անընդհատ նույն պրոցեսը կրկնում։
Երկրորդ խնդիրը՝ դիրքորոշումներից զատ, էդպես էլ չեք հասկանում, որ ձեր խնդիրը հիմնականում ՔՊ-ի հետ չի, ձեր խնդիրը Սահմանադրության մեջ ա, անփոփոխելի հոդվածների հետ դուք խնդիր ունեք։
Երբ ասվում է իշխանությունը պատկանում է ժողովրդին, և էդ իշխանության իրացման ձևը ընտրություններն են, որովհետև դուք չեք պահանջում արտահերթ ընտրություններ, դուք ասում եք իշխանությունը տվեք մեզ, վարչապետը լավ ասեց՝ «էդ իշխանությունը անտերա՞, որ ձեզ տանք», իշխանությունը պատկանում է ժողովրդին, չենք կարա ձեզ տանք։
Արձանագրելով, որ ձեր դեմքերով հաջողության հասնելու հնարավորություն չկա, չեք խորշել խեղաթյուրել ևս մի արժեք, կառույց։ Դուք չեք հասկանում, որ մարդիկ հիմար չեն, մարդիկ զգում են, որ իրենց ստում են, դուք ստում եք, և քանի դեռ ստում եք, չեք հաջողելու»,- եզրափակեց Սուրեն Գրիգորյանը։
Փոխքաղաքապետը «Մայր Հայաստան» խմբակցության իրականացրած ակցիան որակեց քաղաքական շոու։
Լուսանկարն՝ արխիվային
Մեկնաբանել