HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օպերայի շրջակայքում ոստիկանական կուտակումներ են

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտակայքում ոստիկանության զորքերի տասնյակ մեքենաներ են կայանված։ Ոստիկանությունն այսօր առավոտից ուժեղացված ծառայություն է սկսել տեղանքում։ Ավելի վաղ ՆԳՆ տեղեկատվական կենտրոնից հայտնել էին, որ Ֆինանսների նախարարությունից ստացված հայտի հիման վրա այսօր՝ ժամը 15։00-ից 20։00-ն, սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։ 

Հիշեցնենք, որ այօր Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալու է EBRD միջազգային ֆորումը։ Այս ֆորումին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը։ 

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նույնպես ժամը 16։00-ին հայտարարել է Օպերայի բակում հանրահավաք անցկացնելու մասին։ Շարժման անդամները քաղաքի չորս տարբեր կետերից (Սարյանի անվան այգի, Կոնսերվատորիայի դիմացի այգի, Սուրբ Աննա եկեղեցու բակ, Հյուսիսային պողոտա) շարժվելու են դեպի Ազատության հարապարակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter