
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Օպերայի շրջակայքում են
Այսօր` մայիսի 15-ին, ժամը 16։00-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Երևանի 4 տարբեր հատվածներից (Սարյանի անվան այգի, Կոնսերվատորիայի դիմացի այգի, Սուրբ Աննա եկեղեցու բակ, Հյուսիսային պողոտա) շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, որտեղ՝ Օպերայի եւ բալետի ազգային թատրոնում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի՝ ՎԶԵԲ-ի (ERBD) միջազգային ֆորումն էր նախատեսված։ Դրանով պայմանավորված՝ Օպերային հարակից փողոցներում երթևեկությունը և քաղաքացիների տեղաշարժը սահմանափակվել է։ Կեսօրից Օպերայի շրջակայքում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։ Շարժման անդամներին չի հաջողվում մուտք գործել Ազատության հրապարակ։
Ֆորումը մեկնարկել է 17։30-ին։ Ֆորումի ընթացքում ելույթ է ունեցել Նիկոլ Փաշինյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել