
Բողոքի ցույց Փաշինյանի մասնակցությամբ EBRD ֆորումի ժամանակ (լուսանկարներ)
Երեկ՝ մայիսի 15-ին, Օպերայի եւ բալետի ազգային թատրոնում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի՝ ՎԶԵԲ-ի (EBRD) միջազգային համաժողովն էր ընթանում, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միջոցառումը փակ էր, մուտքը՝ միայն հրավիրատոմսերով, իսկ լրագրողների մուտքը ոչ միայն շենքի ներս, այլև Ազատության հրապարակ՝ հատուկ հավատարմագրմամբ։ Օպերայի շենքի հարակից բոլոր մայթերով տեղաշարժը սահմանափակված էր քաղաքացիների համար։ Տեղում ծառայություն էին իրականացնում ոստիկանական մեծաքանակ ուժեր, երթևեկության համար փակ էին հարակից փողոցների որոշ հատվածներ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ նախաձեռնել էր խաղաղ անհնազանդության ակցիաներ և հանրահահավաք Օպերայի և բալետի ազգային թատրոնի շրջակայքում՝ պահանջելով դադարեցնել միակողմանի զիջումներն ու սահմանազատումը Տավուշի մարզում, ինչպես նաև՝ վարչապետի հրաժարականը։ Միջոցառման ավարտից հետո շարժման մասնակիցները երթով գնացին Սուրբ Աննա եկեղեցու բակ, որտեղ Սրբազանը կատարեց օրվա ամփոփում։
Մեկնաբանել