
3500 դրամ` եկեղեցի այցելելու համա՞ր
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնվող Հավուց Թառի վանական համալիրի (10-րդ դար), Աղջոց վանքի (13-րդ դար) և Կաքավաբերդ ամրոցի (9-րդ դար) ամեն այցելու պետք է վճարի 3500 դրամ: Հենց այդքան գումար է պահանջում վերոնշյալ հնավայրեր մեկնողներից «Խոսրովի անտառ» պետական արգելոցը` «ճանաչողական այցի թույլտվություն» տրամադրելու պատրվակով:
Գիտակցելով հանդերձ պետական արգելոցի կարգավիճակով սահմանված բոլոր առանձնահատկությունները` այնուամենայնիվ, դժվար է արդարացնել սրբատեղիներ այցելելու համար գումար գանձելու քաղաքականությունը:
«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը դիտարկում է առանց այդ էլ ֆինանսապես անապահով հայրենանվեր երիտասարդ արշավորդներից գումար գանձելը որպես Հայաստանի պատմամշակութային վայրերի ճանաչմանն ուղղված խոչընդոտ:
Նախաձեռնությունն անընդունելի է համարում Խոսրովի անտառի ղեկավարության հնարամտությունը և կոչ անում Մայր աթոռ Սբ. Էջմիածնին, ինչպես նաև Հայաստանի մշակույթի և բնապահպանության նախարարություններին ձեռնարկել համապատասխան միջոցներ:
«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնություն
30.05.2011թ.
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել