Հայաստանը, որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ Հայաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Իրանին։
«Ցնցված ենք Իրանից ստացվող լուրերից։ Մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռայիսիի, նախարար Աբդոլահյանի և ուղղաթիռում գտնվող մյուսների հետ են։
Մինչ փրկարարական աշխատանքները շարունակվում են, Հայաստանը, որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն»,- հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը X-ի միկրոբլոգում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել