
Իրանի նախագահը զոհվել է ավիավթարում
Հայտնաբերվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող այրված ուղղաթիռը: Այս մասին հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։ Ըստ շրջանառված լուրերի' ուղղաթիռում եղել է 9 մարդ, որից 2-ը՝ օդաչու, 7-ը՝ ուղեւոր։ Ըստ իրանական պետական հեռուստաընկերության՝ ողջ մնացած չկա։ Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը եւս հաստատել է, որ ուղղաթիռում գտնվածները զոհվել են։
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 19-ին հայտնի դարձավ, որ ուղղաթիռը, որտեղ գտնվում էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, անհետացել է կամ ինչպես իրանական պետական Tasnim գործակալությունն է հայտնում, «կոշտ վայրէջք է կատարել»։ Associated Press գործակալությունը, հղում անելով Իրանի պետական հեռուստատեսությանը, փոխանցել էր, որ ուղղաթիռը վթարի է ենթարկվել Ադրբեջանի հետ սահմանին գտնվող իրանական Ջոլֆա (Ջուղա) քաղաքի մոտ՝ մայրաքաղաք Թեհրանից 600 կիլոմետր հեռավորության վրա։
Ռայիսին վերադառնում էր Ադրբեջաի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից։
Լուսանկարը՝ Mehr գործակալության
Մեկնաբանել