HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանի նախագահի պարտականությունները կկատարի փոխնախագահ Մոհամադ Մոխբերը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվանից հետո այդ երկրի նախագահի պարտականությունները կկատարի փոխնախագահ Մոհամադ Մոխբերը: Ինչպես գրում է Reuters-ը, դա սահմանված է այդ երկրի սահմանադրությամբ։ Նախագահի պաշտոնակատարի թեկնածությանը արդեն իսկ հավանություն է տվել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին:

Խամենեին ուղղաթիռի կործանումից հետո, որտեղ գտնվում էր նախագահ Էբրահիմ Ռայիսին, հայտարարել էր, որ պետության կառավարման հետ կապված «խափանումներ չեն լինի»:

Իրանի օրենսդրությունը ենթադրում է, որ նախագահի մահից ոչ ուշ, քան 50 օր հետո երկրում պետք է հայտարարվեն նոր ընտրություններ: Reuters-ը գրում է, որ քվեարկությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հուլիսի սկզբին:

Մոհամադ Մոխբերը Իրանի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ռայիսիի նախագահության մեկնարկից ի վեր։ Բացի այդ, արտաքին գործերի զոհված նախարարին էլ կփոխարինի փոխնախարար Ալի Բաղերի Քանին։

Հիշեցնենք, որ ​​ուղղաթիռը, որտեղ գտնվում էին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, ինչպես նաև ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը, կործանվել էր մայիսի 19-ի երեկոյան, երբ իրանական պատվիրակությունը բանակցություններից հետո վերադառնում էր Ադրբեջանից: Նախնական վարկածով՝ պատճառն անբարենպաստ եղանակային պայմաններն էին։ Կործանված ուղղաթիռը հայտնաբերվել է մայիսի 20-ի առավոտյան։ Ուղղաթիռում գտնվողներից և ոչ մեկը ողջ չի մնացել։

Լուսանկարը՝ IRNA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter