HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանում Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման տարբեր վարկածներ են առաջ քաշում

Իրանական պետական IRNA գործակալությունը գրում է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանին և մյուս պաշտոնյաներին տեղափոխող ուղղաթիռի վթարման պատճառը տեխնիկական անսարքությունն է։ 

«Ռայիսին զոհվել է կիրակի (2024 թվականի մայիսի 19-ին) ուղղաթիռի վթարի հետևանքով, որը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով»,- ասված է հրապարակման մեջ։

Մեկ այլ պատճառ է առաջ քաշել Բելառուսում Իրանի դեսպան Ալիրեզա Սանեին։ Ըստ նրա՝ ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել եղանակային վատ պայմանների պատճառով։

Ուղղաթիռը կործանվել է լեռնային տեղանքում, որտեղ, դեսպանի խոսքով, «շատ խիտ մառախուղ է եղել, անգամ ձյուն է եղել, նվազագույն տեսանելիություն»: «Սա առաջին վարկածն է, թե ինչու է դա տեղի ունեցել։ Հենց այդ պատճառով էլ փրկարարներին ժամանակ է պահանջվել այնտեղ հասնելու համար», - հստակեցրել է Սանեին։

Դեսպանը հավելել է, որ փորձագետները կստուգեն՝ արդյոք ավիավթարի պատճառը կլիմայական պայմաններն էին, տեխնիկական խնդիրները, թե «ինչ-որ խոչընդոտներ», բայց դրա համար ժամանակ կպահանջվի: Դիվանագետը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Իրանի իշխանությունները երկրի նախագահի մահվան մասին իմացել են ուղղաթիռի անհետացումից հետո առաջին ժամերի ընթացքում։ Նա կոչ է արել սպասել հետաքննության արդյունքներին:

Տելեգրամի իրանական հատվածի ալիքներում էլ պարբերաբար հրապարակվում են տեղեկություններ այն մասին, որ ուղղաթիռի կործանման հետ կարող է կապ ունենալ Իսրայելը, սակայն պաշտոնական մակարդում դրա վերաբերյալ պնդումներ չկան։ 

Հիշեցնենք, որ ​​ուղղաթիռը, որում գտնվում էին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, ինչպես նաև ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը, կործանվել էր մայիսի 19-ի երեկոյան, երբ իրանական պատվիրակությունը բանակցություններից հետո վերադառնում էր Ադրբեջանից: Նախնական վարկածով՝ պատճառն անբարենպաստ եղանակային պայմաններն էին։ Կործանված ուղղաթիռը հայտնաբերվել է մայիսի 20-ի առավոտյան։ Ուղղաթիռում գտնվողներից և ոչ մեկը ողջ չի մնացել։ Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել։

Կոլաժը՝ ndtv.com-ից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter