HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Խամենեին հայտարարել է Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման հակառակորդների գոյության մասին

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունների զարգացման հակառակորդների գոյության մասին: Այդ մասին փոխանցում է իրանական IRNA պետական գործակալությունը։

«Կարևոր է հասկանալ, որ Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը հակառակորդներ ունի։ Այդ պատճառով այս ոլորտում որոշ հարցեր պետք է զգուշությամբ լուծել»,- հայտարարել է Ալի Խամենեին։

Ինչպես փոխանցում է IRNA-ն, Խամենեին ընդգծել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը կշարունակվի նաև Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամադ Մոխբարի նախագահության շրջանում։ Նրա խոսքով՝ Էբրահիմ Ռայիսին «զգայուն է եղել Հայաստանի սահմանային խնդիրների վերաբերյալ ու այդ մտահոգությունները դեռ պետք է հաշվի առնել»։

«Մենք պետք է կարողանանք պաշտպանել մեր շահերը»,- ընդգծել է Իրանի հոգևոր առաջնորդը։

Իրանական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը ցնցված էր՝ լսելով Իրանի նախագահի ու արտաքին գործերի նախարարի մահվան մասին լուրը։ «Մենք վստահ ենք, որ Ձեր ղեկավարությամբ Իրանի գործերում ոչ մի խնդիր չի առաջանա»,- ընդգծել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել էր Թեհրան՝ մասնակցելու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը:

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter