HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Մեկ հարկ ներքև». ցուցադրություն Թերլեմեզյանում

Երկու Էլեններն ու Էվան օրվա մեծ մասն անցկացնում են քոլեջի ներքնահարկում. այստեղ է խեցեգործության արվեստանոցը՝ անրաժեշտ նյութերը, գործիքները, թրծման վառարանը։ Նրանք աշխատում են նույն գործիքներով, նույն կավով, նույն ներկերով,  ունեն վառարանի չափին համապատասխան նույն քանոնը։ Նման է նաև նրանց երաժշտական, գրական ճաշակը, բայց անկրկնելի ու տարբեր են նրանց ստեղծած գործերը։

Մայիսի 24-ից  հունսի 6-ը Թերլեմեզյան ցուցասրահում բաց կլինի «Մեկ հարկ ներքև» խորագրով ցուցադրությունը, որտեղ կարող եք տեսնել  խեցեգործության ավարտական կուրսի ուսանողներ Էվրիկա Հակոբյանի, Էլեն Թադևոսյանի և Էլեն Չախոյանի աշխատանքները։ Միջավայրի մասին, որտեղ ստեղծվել են գործերը, պատմում են Լիլիթ Մարգարյանի լուսանկարները։

«Միջավայրը ձևավորում է մեզ՝ տարածությունը, լուսավորությունը, օդը, մարդիկ». Ասում է երեքից Էվան։ 

Ընկերները պատմում են, որ մեծ է եղել ազդեցությունը մեկը մյուսի վրա, օրինակ, թե ինչպես են Էլենի երաժշտական հակումները (նվագում է հարվածային գործիքներ) տարբեր ձևերով անդրադարձել իրենց ստեղծագործություններում։

Այս տարի նրանք ավարտում են քոլեջը։ Էվան և Էլեն Թադևոսյանը դիմելու են Գեղարվեստի պետական ակադեմիա, իսկ Էլեն Չախոյանը՝ Երևանի պետական կոնսերվատորիա։ 

Մինչ նոր կյանքի փուլին անցնելը, նրանք ամփոփում են իրենց՝ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում անցած ճանապարհը «Մեկ հարկ ներքև» ցուցադրությամբ։

Ցուցահանդեսը կգործի` 
23.05.2024 - 06.06.2024, 10:00 – 16:00
Թերլեմեզյան ցուցասրահ, Երևան, Արշակունյաց 39

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter