HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանություն. «Արմենտելի» գրասենյակի վրա ավազակային հարձակումը բացահայտվեց

Հուլիսի 13-ի գիշերը՝ ժամը 5-ի սահմաններում, ոստիկանության Սպիտակի բաժին «Արմենտել» ՓԲ ընկերության Սպիտակի կապի հանգույցից ահազանգ ստացվեց, որ երկու դիմակավորված անձինք բաց պատուհանից մտել են ընկերության գրասենյակ և դանակով ու պտուտակահանով սպառնալով՝ անվտանգության աշխատակցին կպչուն ժապավենով կապել են աստիճանավանդակին, ապա վաճառասրահի պահարաններից հափշտակել բջջային հեռախոսներ և նոթբուք համակարգիչ:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեպքից ժամեր անց ավազակային հարձակումը բացահայտվեց:

Հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Սպիտակի բաժին բերման ենթարկվեց Սպիտակի 22-ամյա բնակիչ Վարդան Ս.-ն: Նա խոստովանեց հանցանքը՝ համառելով հանցընկերոջ ինքնությունը հայտնելու հարցում:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը, հանցագործությունը պարտակելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեց սպիտակցի 23-ամյա Արտակ Մ.-ն:

Նրա բնակարանում էին թաքցրել հեռախոսներն ու համակարգիչները: Հափշտակվածն առգրավվեց:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի աշխատակիցների համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց նաև Վարդան Ս.-ի հանցակցի ինքնությունը. Սպիտակի 23-ամյա բնակիչ Վաչագան Բ.-ն էր:

Բացատրական աշխատանքների շնորհիվ նա հուլիսի 15-ին կամավոր ներկայացավ ոստիկանության Սպիտակի բաժին:

Ավազակային փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ոստիկանություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter