
Անհնազանդության ակցիաներ Երևանում (լուսանկարներ)
Այսօր Երևանում և մարզերում խաղաղ անհնազանդության ակցիաներ էին, որոնց ընթացքում քաղաքացիները արգելափակում էին ճանապարհների երթևեկությունը և իրազեկման երթեր անցկացնում։ Առավոտյան ակցիաներին միացել էր նաև Բագրատ Սրբազանը, որը երեկվա հանրահավաքից հետո կառավարական առանձնատան մոտ հայտարարել էր ակցիաներ անելու մասին։
Ըստ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ ակցիաների ժամանակ ոստիկանական բաժանմունքներ էին բերման ենթարկվել 285 քաղաքացի, որոնք բոլորն այժմ ազատ են արձակվել։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց, որ այսօր ավտոերթով գնալու են Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, գիշերելու են այնտեղ, որպեսզի վաղը՝ մայիսի 28-ին, Հաաստանի առաջին հանրապետության անկախության օրը լինեն հուշահամալիրում։
Նշենք, որ ավանդաբար մայիսի 28-ին Սարդարապատ է այցելում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մեկնաբանել