HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում առաջադրվեց վարչապետի թեկնածու (լուսանկարներ)

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հանրապետության հրապարակում առաջադրվեց վարչապետի թեկնածու, որից հետո նրա գլխավորությամբ երթը շարժվեց դեպի կառավարական առանձնատուն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Մայիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հանրապետության հրապարակում մեկնարկեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը, որի ընթացքում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին առաջադրեց վարչապետի թեկնածու։

Սրբազանն ընդունեց շարժման առաջադրումը և ասաց, որ խորհրդակցելով Ամենայն հայոց հայրապետի և հոգևոր եղբայրների հետ՝ որոշում է կայացրել սառեցնել երեսնամյա իր հոգևոր ծառայությունը:

Բագրատ Սրբազանի գլխավորությամբ հանրահավաքը երթով շարժվեց դեպի կառավարական առանձնատուն՝ հանդիպելու վարչապետին և կոչ անելու հրաժարական տալ։

Պռոշյան - Դեմիրճյան խաչմերուկում՝ կառավարական առանձնատների մուտքի մոտ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կոչով դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով վերջինիս հրաժարականը և հայտարարեց, որ պատրաստ է նրա հետ խոսել իշխանության անցնցում փոխանցման շուրջ։

Մեկ րոպե լռությամբ ներկա գտնվողները հարգեցին Լոռիում և Տավուշում տեղի ունեցած բնական աղետի հետևանքով զոհված քաղաքացիների հիշատակը։

Հայտարարվեց նաև, որ առավոտյան 08։00-ից սկսելու են խաղաղ անհնազանդութայն ակցիաներ իրականացնել։ Ավելի ուշ կառավարական առանձատան մոտ հավաքված քաղաքացիները Սրբազանի գլխավորությամբ վերադարձան Հանրապետության հրապարակ, որտեղ պատրաստվում են մնալ ամբողջ գիշեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter