HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները գիշերը կմնան Հանրապետության հրապարակում

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները ժամը 18։00-ի մոտակայքում Հանրապետության հրապարակից երթով շարժվեցին դեպի Պռոշյան փողոց։ Նրանք հավաքվեցին կառավարական առանձնատների հարևանությամբ, որտեղ բնակվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և հայտնեց, որ վաղը առավոտյան` 08։00-ից, սկսելու են խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնել։ Ավելի ուշ նրանք վերադարձան Հանրապետության հրապարակ, որտեղ պատրաստվում են մնալ ամբողջ գիշեր։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Միլիքյանը հայտարարեց, որ Բագրատ Սրբազանին առաջադրում են շարժման վարչապետի թեկնածու։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն էլ տեղեկացրեց, որ խորհրդակցել է Ամենայն հայոց կաթողիկոսի հետ և որոշում է կայացրել սառեցնել իր 30-ամյա հոգևոր գործունեությունը։

Նյութի պատրաստմանը մասնակցել է նաև Հետք Մեդիա Գործարանի ուսանող Գոհար Սարգսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter