HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2024 թ․ Եվրոպայի օրվա միջոցառումների շրջանակում Հայաստանում անցկացվում է Եվրոպական ֆիլմերի փառատոն

«Եվրոպայի օր 2024» միջոցառումների շրջանակում 2024 թվականի մայիսի 29-ին Հայաստանում կմեկնարկի Եվրոպական ֆիլմերի փառատոնը։ Ծրագրում ներառված է 23 ֆիլմ։ Այս մասին հաղորդում է Հայատանում ԵՄ պատվիրակությունը։

«Փառատոնի բացմանը կցուցադրվի Բելգիայի արտադրության ֆիլմ Բելգիան ներկայումս նախագահում է Եվրոպական միության խորհրդում։ Կցուցադրվեն Բուլղարիայի, Կիպրոսի, Չեխիայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իտալիայի, Լատվիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Իսպանիայի, Շվեդիայի, ինչպես նաև Ուկրաինայի արտադրության ֆիլմեր։ Փառատոնի փակումը տեղի կունենա 2024 թվականի հունիսի 7-ին հայկական արտադրության «Ավրորայի արևածագը» ֆիլմով։

Փառատոնը բաց է հանրության համար։ Ցուցադրությունների համար մուտքն անվճար է։

Փառատոնի շրջանակներում 2024 թվականի հունիսի 15-ին, 16-ին և 17-ին նախատեսվում են ցուցադրություններ Գյումրի, Վանաձոր և Քաջարան քաղաքներում»,- ասվում է ԵՄ պատվիրակության հաղորդագրությունում։

Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության՝ DALL·E 3-ի միջոցով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter