HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էմանուել Մակրոնը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հաղորդում է վարչապետի աշխատակազմը։

«Նախագահ Մակրոնը վարչապետ Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով:

Վարչապետը նախագահ Մակրոնին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների, ինչպես նաև Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում իր ունեցած բացառիկ ներդրման համար»,- ասված է հաղորդագրությունում:

Ծննդյան 49-ամյակի առթիվ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Վարչապետին շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը և Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter