HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մակրոնն աջակցել է Գազայում հրադադարի վերաբերյալ Բայդենի առաջարկին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման և հակամարտության կարգավորման ծրագրին:

«Գազայի հատվածում պատերազմը պետք է դադարեցվի: Մենք աջակցում ենք համապարփակ համաձայնագրի կնքման վերաբերյալ ԱՄՆ առաջարկին»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Մակրոնը։

Ֆրանսիայի առաջնորդը նաև հայտարարել է, որ ակնկալում է պատանդների ազատ արձակում, երկու պետությունների խաղաղ գոյակցության հիման վրա մշտական հրադադար՝  իսրայել-պաղեստինյան հակամարտության կարգավորման հարցում խաղաղության և առաջընթացի հասնելու համար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներկայացրել էր Գազայի հատվածում կրակի դադարեցման և պատանդների ազատ արձակման նոր ծրագիր։ Պլանը բաղկացած է երեք փուլից։ Բայդենը խոստովանել էր, որ հատկապես դժվար կլինի պայմանավորվել առաջին փուլից երկրորդ փուլ անցնելու մասին:

Առաջին փուլը կտևի վեց շաբաթ։ Այն ներառում է վերջնական հրադադար, Իսրայելի զորքերի դուրսբերում Գազայի հատվածի բնակավայրերից, իսրայելցի պատանդների մի մասի վերադարձ՝ պաղեստինցի հարյուրավոր բանտարկյալների ազատ արձակման դիմաց։ Այս փուլը նախատեսում է նաև Գազայի հատվածի բնակիչների վերադարձ դրա հյուսիսային հատված և մարդասիրական օգնության մատակարարումների ավելացում:

Երկրորդ փուլը ենթադրում է ռազմական գործողությունների վերջնական դադարեցում և Գազայի հատվածից Իսրայելի զորքերի դուրսբերում, ինչպես նաև իսրայելցի բոլոր պատանդների ազատ արձակում: Այս փուլը հստակ ժամկետներ չունի։ Բայդենի խոսքով՝ հրադադարի ռեժիմը կգործի բանակցությունների ողջ ընթացքում:

Եզրափակիչ փուլում կսկսվի ԱՄՆ-ի և միջազգային հանրության աջակցությամբ տարածաշրջանի վերականգնման մասշտաբային ծրագիրը, որը կտևի 3-5 տարի: Իսրայելցի սպանված պատանդների աճյունները կվերադարձվեն իրենց ընտանիքներին։

Լուսանկարը՝ Ed Alcock/MYOP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter