HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության գործով տուժած է ճանաչվել ավելի քան 1700 մարդ

«Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության գործով տուժած է ճանաչվել ավելի քան 1700 մարդ: Այդ մասին հայտնում է Медиазона-ն՝ հղում անելով այս գործով 4 ֆիգուրանտների կալանքը երկարաձգելու մասին Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանի որոշմանը։

Փաստաթղթի համաձայն՝ գործով վկայի կարգավիճակ ունի ավելի քան 800 մարդ։ Քննիչը դատարանին հայտնել է նաև, որ գործի շրջանակներում կատարվել է ավելի քան 20 խուզարկություն և նշանակվել է շուրջ 650 դատական փորձաքննություն, այդ թվում՝ բալիստիկ, հրդեհատեխնիկական և ինժեներաշինարարական:

Գործով մեղադրանք է առաջադրվել 20 մարդու, որից 18-ը գտնվում են մեկուսարանում։ 2 մարդ էլ ստորագրել է քաղաքից չհեռանալու մասին փաստաթուղթ։ Պարբերականը կարծում է, որ խոսքը «Կրոկուսի» աշխատակիցների մասին է, որոնց մեղադրում են անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու մեջ։

Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ ահաբեկիչներ հարձակում էին գործել Մերձմոսկվայում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահի վրա ու հրդեհել։ Դրա հետևանքով զոհվել է առնվազն 144 մարդ։ 

Ահաբեկիչները փորձել էին թաքնվել ավտոմեքենայով, սակայն ձերբակալվել էին Բրյանսկի շրջանում և ավելի ուշ կալանավորվել: Ձերբակալվել են նաև մի խումբ մարդիկ, որոնք, հետաքննության վարկածով, օգնել են ահաբեկիչներին։

Լուսանկարը՝ Olga Maltseva / AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter