HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բելառուսը հուլիսից կանդամակցի Շանհայի համագործակցության կազմակերպությանը

Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների թիվը հուլիսին Աստանայում կայանալիք գագաթնաժողովից հետո երկնիշ կդառնա Բելառուսի՝ կազմակերպության լիիրավ անդամ դառնալուց հետո։ Այդ մասին РИА Новости-ի փոխանցմամբ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Չժան Մինը՝ ընդգծելով, որ այդ ընդլայնումը կդառնա «պատմական բեկում»։

Հունիսի 5-ին Տաշքենդում մեկնարկել է ՇՀԿ փորձագիտական ֆորումի 19-րդ նիստը։ Միջոցառմանը մասնակցում են կազմակերպությանն անդամակցող 10 երկրների ազգային-հետազոտական կենտրոնների ավելի քան 40 ներկայացուցիչներ:

«Հաջորդ ամիս Աստանայում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովում Բելառուսի՝ ՇՀԿ-ին անդամակցելու մասին որոշում կկայացվի, այդպիսով կազմակերպության անդամ պետությունների թիվը կհասնի պատմական երկնիշի»,- ֆորումի բացմանը հայտարարել է Չժան Մինը։

Նրա խոսքով՝ «իր գործունեության ավելի քան 20 տարիների ընթացքում Շանհայի համագործակցության կազմակերպությունը պետությունների ղեկավարների հանդիպումների տարածաշրջանային մեխանիզմից վերածվել է խոշորագույն համապարփակ միջազգային կազմակերպության»։

Շանհայի համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 2001 թվականին: Դրան անդամակցում են Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը։ Դիտորդ երկրների թվում են են Աֆղանստանը, Բելառուսը և Մոնղոլիան, իսկ գործընկեր երկրներն են Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, ԱՄԷ-ն, Թուրքիան, Շրի Լանկան, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման և Բահրեյնը: 2023 թվականի հուլիսին Նյու Դելիում կայացած գագաթնաժողովի ժամանակ Իրանը դարձավ կազմակերպության լիիրավ անդամ։ Այնտեղ էլ Բելառուսը անդամ պետության կարգավիճակ ստանալու նպատակով պարտավորությունների մասին հուշագիր էր ստորագրել։

Լուսանկարը՝ User 699/Wikimedia Commons

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter