
Ըստ նախնական տեղեկությունների՝ գազալցակայանի պայթյունից կան տուժածներ․ ՆԳՆ
Ըստ նախնական տեղեկությունների՝ Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ: Հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։
«Պայթյունի վայրում այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում: Դեպքի վայրում է ՆԳՆ փրկարար ծառայության 12 մարտական հաշվարկ, նշված վայր են մեկնում այլ մարտական հաշվարկներ ևս: Տեղում աշխատանքները համակարգում է ՆԳն ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը: Պարբերաբար կտրվի տեղեկատվություն»,- նշվում է հաղորդագրությունում։
Լուսանկարը՝ ՆԳՆ փրկարար ծառայության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել