
Ռուսաստանում հետախուզում են հայտարարել Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել Գերագույն Ռադայի պատգամավոր և Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ։ Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ռուսական այս գերատեսչության հետախուզման բազային:
Թե կոնկրետ քրեական որ գործով է Տիմոշենկոյի նկատմամբ հետախուզում հայտարարվել, հայտնի չէ։
Յուլիա Տիմոշենկոն Ուկրաինայի վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 2005 թվականի փետրվարից մինչև սեպտեմբեր և 2007 թվականից մինչև 2010 թվականը: Ներկայումս նա գլխավորում է «Բատկիվշչինա» կուսակցությունը։
Մայիսի սկզբին ԶԼՄ-ները ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Ուկրաինայի նախկին նախագահ Պետր Պորոշենկոյի նկատմամբ: Շուտով նրանց մասին հիշատակումները անհետացել էին ՆԳՆ հետախուզման բազայից։
Լուսանկարը՝ Genya Savilov/AFP via Getty Images
Մեկնաբանել