HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ։

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ կարևորելով երկու բարեկամ երկրների արդեն իսկ ձևավորված սերտ համագործակցության շարունակականությունը՝ կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր՝ աշխատանքի իրավունքի իրազեկման, զբաղվածության և մարդկային կապիտալի զարգացման համատեքստում։

Կողմերը, մասնավորապես՝ անդրադարձել են Հնդկաստանից Հայաստան աշխատուժի շարժի կարգավորման մեխանիզմներին ու գործիքակազմին, փորձնական մոդելների մշակմանը, ինչպես նաև միջին հմտություններ ունեցող աշխատողների և բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման աշխատանքներին։

Քննարկվել է նաև փորձի փոխանակման, աշխատանքային և փորձագիտական խմբերի ներգրավման, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների կազմակերպման կարևորությունն ու անհրաժեշտությունը, ինչը կբարձրացնի աշխատուժի մրցունակությունն ու արտադրողականությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter