
Առաջին ոչ-ոքին «Եվրո-2024»-ում․ Սլովենիան ու Դանիան մեկական գնդակ փոխանակեցին
Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում գրանցվեց առաջին ոչ-ոքին․ «Շտուտգարտ Արենա» մարզադաշտում Սլովենիան ու Դանիան 1։1 խաղացին։
Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացեց Դանիայի ընտրանու առաջատար Քրիստիան Էրիկսենը։ Երկրորդ խաղակեսի միջնամասում սլովենացիները մեծացրին ճնշումը մրցակցի դարպասին, որն էլ ի վերջ տվեց իր արդյունքը․ 77-րդ րոպեին Էրիկ Յանժան հավասարեցրեց հաշիվը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություն չեղավ։
Դանիայի և Սլովենիայի հետ C խմբում ընդգրկված Սերբիայի և Անգլիայի հանդիպումը կմեկնարկի այսօր՝ 23։00-ին։
Ավելի վաղ՝ այսօր կայացել էր նաև D խմբի մեկ հանդիպում, որում Նիդերլանդների հավքականը 2։1 հաշվով հաղթել էր Լեհաստանին։
Լուսանկարը՝ ՈՒԵՖԱ-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել