
Սլովակիայի հավաքականը անակնկալ հաղթանակ տարավ Բելգիայի ընտրանու նկատմամբ
Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Սլովակիայի հավաքականը 1։0 հաշվով պարտության մատնեց Բելգիայի ընտրանուն: Հանդիպումը տեղի ունեցավ «Ֆրանկֆուրտ Արենա» մարզադաշտում։
Թեպետ խաղից առաջ Բելգիայի ընտրանին համարվում էր դիմակայության ֆավորիտ, այնուամենայնիվ սլովակները արժանի դիմադրություն ցույց տվեցին: Հանդիպման միակ և Սլովակիայի հավաքականի համար հաղթական գնդակը 7-րդ րոպեին խփեց Իվան Շրանցը։
Այսօր՝ ավելի վաղ Բելգիայի և Սլովակիայի հետ E խմբում ընդգրկված Ռումինիայի և Ուկրաինայի խաղում 3։0 հաշվով հաղթել էին ռումինացիները։
Քիչ անց՝ 23։00-ին, իր առաջին հանդիպումը կանցկացնի առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկը՝ Ֆրանսիայի հավաքականը, որի մրցակիցը Ավստրիայի ընտրանին է։ Այս թիմերն ընդգրկված են D խմբում։
Լուսանկարը՝ ՈՒԵՖԱ-ի
Մեկնաբանել