«Եվրո-2024»․ Գերմանիան հաղթեց Հունգարիային և 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեց
«Եվրո-2024»-ի խմբային փուլի երկրորդ տուրում Գերմանիայի հավաքականը 2։0 հաշվով պարտության մատնեց Հունգարիայի ընտրանուն և ապահովեց իր տեղը մրցաշարի 1/8 եզրափակչում։ Հանդիպումը տեղի ունեցավ «Շտուտգարտ Արենա» մարզադաշտում։
Գերմանացիները խաղակեսերից յուրաքանչյուրում մեկական գնդակ ուղարկեցին հունգարացիների դարպասը։ Հաշիվը 22-րդ րոպեին բացեց Ջամալ Մուսիալան, իսկ 67-րդ րոպեին Իլկայ Գյունդողանը կրկնապատկեց Գերմանիայի առավելությունը։
Այս հաղթանակից հետո A խմբում Գերմանիան վաստակեց 6 միավոր և 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեց։ Իսկ Հունգարիան իր ակտիվում միավոր չունի։
Այս խմբի մյուս խաղում, որը կմեկնարկի այսօր՝ 23։00-ին, Շոտլանդիան կխաղա Շվեյցարիայի հետ։
Այսօր՝ ավելի վաղ, տեղի էր ունեցել նաև B խմբի մեկ հանդիպում, որում Խորվաթիան ու Ալբանիան 2։2 հաշվով ոչ-ոքի էին խաղացել։
Լուսանկարը՝ ՈՒԵՖԱ-ի
Մեկնաբանել