HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Միջազգային քրեական դատարանը տվել է Սերգեյ Շոյգուի և Վալերի Գերասիմովի ձերբակալության օրդերները

Հաագայի միջազգային քրեական դատարանը ՌԴ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուի ձերբակալման օրդերներ է տվել:

Գերասիմովին և Շոյգուին կասկածում են ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեջ։ 

Ձերբակալման օրդերների համար հիմք են հանդիսացել այն հարվածները, որոնք ռուսական բանակը հասցնում է Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտներին։ ՄՔԴ հաղորդագրության մեջ նշվում է, որ հանցագործությունները, որոնց մասին խոսվում է մեղադրանքում, կատարվել են առնվազն 2022 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2023 թվականի մարտի 9-ը։

Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի գարնանը ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի նախագահի երեխաների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդերներ էր տվել։ Միջազգային քրեական դատարանը նշում էր, որ Պուտինը և Լվովա-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի տեղահանման մեջ։ Ըստ Դատարանի՝ կան «խելամիտ հիմքեր» պնդելու, որ Պուտինն անձնական պատասխանատվություն է կրում այդ որոշման համար։

Ռուսաստանը միջազգային քրեական դատարանի անդամ չէ, ուստի կարող է չկատարել դրա պահանջները։ Ընդ որում, մարդկանց, որոնց որոնում է ՄՔԴ-ն, պարտավոր է ձերբակալել Հռոմի ստատուտը վավերացրած ցանկացած երկիր, որի տարածքում նրանք կհայտնվեն: Հայաստանն այդ երկրների թվում է։

Լուսանկարը՝ Sputnik/Gavriil Grigorov/Kremlin via REUTERS/File Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter