
Ծաղկաձորի նախկին «Գոլդեն փելես» հյուրանոցի գնորդն ամբողջությամբ կատարել է պարտավորությունները
Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի նախկին «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրի շուրջ Պետական գույքի կառավարման կոմիտեի և «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի պարտավորություններն ամբողջությամբ կատարված են։ Այս մասին հաղորդում է Պետական գույքի կառավարման կոմիտեն։
«Ըստ ներդրումային ծրագրի՝ գնորդը պետք է իրականացներ ստանձնած պարտավորությունները 2022-2026 թթ․ ընթացքում։ Մասնավորապես, վճարեր 5 մլրդ դրամ (յուրաքանչյուր տարի՝ 1 մլրդ դր) գույքի գնման համար, իրականացներ 4 մլրդ 500 մլն դրամի ներդրումներ և ստեղծեր 100 նոր աշխատատեղ։
«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն պարտավորությունները կատարել է վաղաժամկետ՝ կատարելով պայմանագրի բոլոր կետերը և վճարելով մնացորդային 3 մլրդ դրամը 2024 թվականի հունիսին։
Նշված 5 մլրդ-ից շուրջ 1 մլրդ 365 մլն դրամը տրվել է Ծաղկաձոր համայնքին»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ սեփականատերը գործարար Նարեկ Նալբանդյանն է։ 2022 թ.-ին «Գոլդեն փելիս» հյուրանոցը Նալբանդյանի ընկերությանը վաճառվել է 5 միլիարդ դրամով։
Մեկնաբանել