HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Եվրո-2024»․ Անգլիայի հավաքականը դուրս եկավ քառորդ եզրափակիչ փուլ

«Եվրո-2024»-ի 1/8 եզրափակչում Անգլիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 2։1 հաշվով հաղթանակ տարավ Սլովակիայի ընտրանու նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ փուլ։ Հանդիպումը տեղի ունեցավ Գելզենկիրխենի «Արենա Աուֆշալկե» մարզադաշտում։ 

Հանդիպման մեկնարկը սլովակները գերակտիվ սկսեցին և հակագրոհներով մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին անգլիացիների դարպասին։ Այդ գրոհներից մեկը 25-րդ րոպեին ավարտվեց գոլով, աչքի ընկավ Իվան Շրանցը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածն անցավ Անգլիայի տարածքային հսկայական առավելությամբ, սակայն Սլովակիան կարողանում էր հաջողությամբ հետ մղել մրցակցի գրոհները, և երբ թվում էր, թե շուտով գրանցվելու է մրցաշարի գլխավոր սենսացիան, մրցավարի ավելացրած նախավերջին՝ 95-րդ րոպեին Ջուդ Բելինգհեմը շրջադարձ հարվածով գնդակն ուղարկեց Սլովակիայի դարպասն ու փրկեց իր թիմին պարտությունից։

Լրացուցիչ ժամանակում էլ հենց առաջին րոպեին Հարի Քեյնը գլխի հարվածով գնդակն ուղարկեց սլովակների դարպասը՝ խփելով Անգլիայի հաղթական գնդակը։

Քառորդ եզրափակիչ փուլում Անգլիայի հավաքականի մրցակիցը կլինի Շվեյցարիայի ընտրանին, որը նախօրեին պայքարից դուրս էր թողել Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիային։

Այսօր կկայանա նաև 1/8 եզրափակիչ փուլի ևս մեկ հանդիպում․ Երևանի ժամանակով 23։00-ին Իսպանիան ուժերը կչափի Վրաստանի հետ։

Աղյուսակը թարմացվում է

Լուսանկարը ՈՒԵՖԱ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter