
Գոռ Ավետիսյանն ազատվել է «Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրենի պաշտոնից
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հաղորդում է, որ Գոռ Ավետիսյանն իր դիմումի համաձայն ազատվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից։ Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սերժիկ Պետրոսյանը։
Հիշեցնենք՝ Գոռ Ավետիսյանի ազատման մասին «Հետքը» գրել էր հունիսի 28-ին, սակայն այն ժամանակ ՏԿԵ նախարարությունից պաշտոնական հաստատում ստանալ չէր հաջողվել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել