HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵՄ-ում դժգոհ են Ադրբեջան Օրբանի կատարած այցից

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ խորհրդում նախագահող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Շուշիում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովում Եվրոպական միությունը ներկայացնելու լիազորություն չի ստացել:

«Օրբանը ԵՄ խորհրդից մանդատ չի ստացել, որպեսզի ներկայացնի ԵՄ շահերը Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Բորելը: 

Բացի այդ, ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավարն ընդգծել է, որ Եվրամիությունը մերժում է թյուրքախոս երկրների կողմից Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը լեգիտիմացնելու փորձերը, ինչպես նաև հիշեցրել է, որ ԵՄ-ն որպես սուբյեկտ ճանաչում է միայն Կիպրոսի Հանրապետությանը:

Ավելի վաղ Բորելը նման հայտարարություն էր տարածել նաև Մոսկվա Օրբանի այցից առաջ։ Այն ժամանակ եվրոպական դիվանագիտության ղեկավարը նշել էր, որ ԵՄ-ն բացառում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պաշտոնական շփումները, իսկ Հունգարիայի վարչապետը Մոսկվա էր այցելել «բացառապես երկկողմ հարաբերությունների շրջանակներում»:

Այդ ժամանակ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավարն ընդգծել էր, որ ԵՄ խորհրդում Հունգարիայի նախագահությունը Բուդապեշտին ոչ մի հատուկ իրավունք չի տալիս միջազգային ասպարեզում ԵՄ-ի անունից հանդես գալու համար։

Լուսանկարը՝ novinky.cz-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter