HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արծվիկ Դավթյան

«Մենք մենակ ենք որպես ժողովուրդ…Եվ չնայած դրան, մենք այսքան երկար ժամանակ բարգավաճել ենք». Ատոմ Էգոյան

Այսօր Հայ բարեգործական ընդհանուր միությունում (ՀԲԸՄ) հանդիպում տեղի ունեցավ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի հետ։ Նա խոսեց «Յոթ քող» ֆիլմի ստեղծման, հերոսուհու զգացմունքների և 12 տարի անց «Ոսկե ծիրան» կինոփառատոն իր վերադարձի մասին։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 7-ին Երեւանում անցկացվող «Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեկնարկեց Էգոյանի «Յոթ քող» ֆիլմի ցուցադրությամբ, որը ոգեշնչված է Օսկար Ուայլդի «Սալոմե» պիեսից և Ռիխարդ Շտրաուսի համանուն օպերայից

Հանդիպման ընթացքում Էգոյանը նշեց, որ այս ֆիլմում իր զգացողությունները դրդել են նոր ուղղություն փնտրելու: Նա ցանկացել է, որ գլխավոր դերասանուհին կին ռեժիսոր լինի և նախագծին իր տեսանկյունից մոտենա: 

Էգոյանն ընդգծեց, որ իրեն համար ամենակարևորն այն դերասաններն են, որոնք բաց են և հետաքրքրասեր: «Ես ցանկանում եմ, որ իմ դերասանները իրենց կերպարներին հնարավորինս շատ մարդկություն ավելացնեն: Մենք կարող ենք խոսել այս գաղափարների մասին, և ես սիրում եմ խոսել այս գաղափարների մասին, բայց հենց նրանք են մարդու զգացմունքների պահապանները, ճիշտ չէ՞»,- նշեց նա:

Էգոյանը նաև պատասխանեց հանդիսատեսի հարցերին, ասաց, որ չնայած Հայաստանում խորքային փոփոխություններին, հայ ժողովրդի ոգին ուժեղ է:

«Փառատոնը ցույց է տալիս, որ մենք կարող ենք փոխանցել այս մշակույթը։ Սա գեղեցիկ է և թանկարժեք։ Մենք մենակ ենք որպես ժողովուրդ, միայն միմյանց ունենք։ Սա մեզ առանձնահատուկ է դարձնում։ Եվ չնայած դրան, մենք այսքան երկար ժամանակ բարգավաճել ենք»։

Ատոմ Էգոյանի «Յոթ քող» ֆիլմը հանդիսատեսը կկարողանա կրկին դիտել հուլիսի 14-ին, Կինոյի տան մեծ դահլիճում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter