HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության առաջնորդը ցանկանում է դառնալ վարչապետ

Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության առաջնորդ Օլիվիե Ֆորը հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը: Այդ մասին փոխանցում է BFMTV հեռուստաալիքը։ 

«Ես պատրաստ եմ այդ պաշտոնին, բայց կավելացնեմ, որ դա քննարկման ենթակա է մեր գործընկերների հետ (ձախ «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքի, խմբ.)»,- հայտարարել է Ֆորը։

Նրա խոսքով՝ քանի որ «Նոր ժողովրդական ճակատ»-ը, որի մեջ մտնում է Սոցիալիստական կուսակցությունը, հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում, նրան պետք է հնարավորություն տրվի ձևավորել երկրի կառավարությունը:

Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով՝ ձախ «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը ստացել էր 182 մանդատ, իսկ նախագահական «Միասին հանուն հանրապետության» կոալիցիան՝ 168։ Ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցությունը, որը հաղթել էր ընտրությունների առաջին փուլի ժամանակ, այս անգամ հայտնվել է երրորդ հորիզոնականում՝ ստանալով 143 մանդատ։

Երկուշաբթի օրը Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը հրաժարականի դիմում ներկայացնելու համար մեկնել էր Ֆրանսիայի նախագահի նստավայր։ Սակայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չէր ընդունել երկրի վարչապետի հրաժարականը և Գաբրիել Ատալին խնդրել մնալ վարչապետի պաշտոնում։

Գաբրիել Ատալը վարչապետի պաշտոնին էր նշանակվել 2024 թվականի հունվարի սկզբին՝ փոխարինելով Էլիզաբեթ Բորնին։ Նշանակման պահին նա 34 տարեկան էր՝ դառնալով Ֆրանսիայի պատմության ամենաերիտասարդ վարչապետը։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter