HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում Կառավարության անունից շնորհավորական ուղերձ է հղել՝ մաղթելով բարօրություն և խաղաղություն բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիացիներին և հարատևություն հայ-ֆրանսիական բարեկամությանը։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Հայաստանի Հանրապետության կառավարության համար առաջնահերթություն է Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատումը ու մեր երկրում ժողովրդավարության անշրջելիության երաշխավորումը: Այս համատեքստում բարձր ենք գնահատում Ֆրանսիայի հետևողական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև խաղաղության օրակարգին և լայնածավալ բարեփոխումներին:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեզ հաջողվել է ձևավորել սերտ քաղաքական երկխոսություն, տնտեսական ամուր կապեր և կայուն համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն պարունակող բոլոր ոլորտներում»,- նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Կարդացե՛ք նաև՝

Լուսանկարում՝ ձախից՝  ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին/ՀՀ կառավարություն 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter